Կրծքի քաղցկեղ կա նաեվ տղամարդկանց մոտ. Խաչանուշ Հակոբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մամոգրաֆիկ հետազոտության շնորհիվ հնարավոր է բացահայտել քաղցկեղը, երբ այն դեռ բրնձի հատիկի մեծության է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց “Հայ-ամերիկյան առողջության կենտրոն” հիմնադրամի գործադիր տնօրեն Խաչանուշ Հակոբյանը: 
Նրա խոսքով` քաղցկեղը հարկավոր է գտնել և կանխարգելել հենց այս փուլում, քանի որ երբ այն արդեն շոշափելի է դառնում, արդեն ուշ է. “Մամոգրաֆիան թույլ է տալիս շատ մանրամասն և եռաշերտ հետազոտել կնոջ կուրծքը, ինչը հնարավորություն է տալիս տեսնել կրծքագեղձում կատարվող յուրաքանչյուր չնչին փոփոխություն: Հետազոտությունն արժե 15 հազար դրամ, իսկ զուգահեռաբար անցկացվող, բայց ոչ պարտադիր սոնոգրաֆիայի գինը հասցվել է նվազագույնի”:
Բժիշկ-ռադիոլոգ Հովհաննես Վարդևանյանի հավաստմամբ` կինը 40 տարեկանից սկսած տարին գոնե մեկ անգամ պետք է հետազոտություն անցնի. “Եթե ձեր մոտ բարեկամի մոտ հայտնաբերվել է քաղցկեղ, հավանականւթյունը մեծ է, որ ձեզ մոտ ևս կլինի”: Նա ասաց, որ քաղցկեղի առաջացման պատճառ կարող են դառնալ լուրջ սթրեսները, ճարպակալումը, ծախախոտի և ալկոհոլի օգտագործումը և այլն. “Օրեկան մոտ 130 մարդ է այցելում մեր կոնտրոն, որոցից օրական 3-4-ի մոտ քաղցկեղ է հայտնաբերվում”:  Հիմնադրամի գործադիր տնօրեն Խաչանուշ Հակոբյանն էլ հավելեց, որ կրծքի քաղցկեղ կա նաև տղամարդկանց մոտ, ովքեր երբեք չեն մտածում, որ կրծքի քաղցկեղ կհատնաբերվի նաև իրենց մոտ. “Մեր կենտրոն է եկել մոտ 500 տղամարդ, որոնցից 30-ի մոտ հայտնաբերվել է կրծքի քաղցկեղ և ցավոք նրանցից 14-ը մահացել են”: Բժիշկը հավաստիացրեց, որ քաղցկեղի դեմ լավագույն միջոցներից մեկը օրական 100 գրամ գինի օգտագործելն է:




Լրահոս