Իշխանությունները Զ. Փոստանջյանին խոստացել են լռության դիմաց հովանավորել ԱՄՆ-ում նրա ուսումը. «ՉԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չորրորդ ինքնիշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով՝ Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը մեկ տարով կրկին մեկնելու է Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ ուսանելու: Հիշեցնենք, որ Փոստանջյանը ուսումնառության նպատակով մեկ անգամ ևս մեկնել էր ԱՄՆ՝ Տավթի համալսարանի իրավունքի և դիվանագիտության Ֆլետչերի դպրոցի ՝5-ամսյա դասընթացներին մասնակցելու համար:

Նշենք, որ ԱԺ գարնանային նստաշրջանում Փոստանջյանի արդարության հասնելու «արդար մղումները», կարծես թե, մարել են: Նա թեև մասնակցում է ԱԺ նիստերին, րայց ակնհայտորեն պասիվ դիրքորոշում է որդեգրել: Ուրիշ դեպքերում, երբ նա Բերձորի դեպքերի հետ կապված Ժիրայր Սեֆիլյանին և նրա ուղեկիցներին իրավապահների կոդմից ծեծի ենթարկելը լռության չէր մատնի և կբարձրաձայներ անգամ միջազգային ամբիոններից, հարկ չհամարեց անգամ ԱԺ՝ ամբիոնից ձայն հանել: «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ Փոստանջյանի լռությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ իշխանությունները խոստացել են նրա լռության դիմաց հովանավորել ԱՄՆ-ում նրա ուսումը»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս