
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 5-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ջերմուկի, Գորիսի, Մեղրու տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում տեղում է ձյուն:
Ապարանի, Աբովյանի, Սևանի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն