
Դատարանը Մայքլ Ջեքսոնի երեխաների համար ժամանակավոր խնամակալ է նշանակվել փոփ արքայի եղբոր որդուն՝ Տիտո Ջեքսոնին:
Ջեքսոնի 82-ամյա մայրը՝ Քեթրինը, երեխաների խնամակալի պարտավորություններից զրկվել է Արիզոնայում գտնվելու պատճառով: Որոշ աղբյուրների փոխանցմամբ՝ նա այնտեղ է գտնվում հանգստանալու նպատակով, սակայն տեղեկություններ են ստացվում նաև այն մասին, որ նրան իր երեխաները հարկադրաբար են տարել, զրկել կապի հասանելիությունից: Որպես նման քայլի պատճառ նշվում է Ջեքսոնի կտակի շուրջ ընտանեկան քաշքշուկը: Կտակում նշված են միայն Ջեքսոնի մոր եւ 3 երեխաների անունները, ինչը զայրացրել է երգչի քույրերին ու եղբայրներին: Դատավոր Միտչել Բեքլոֆը նշել է, որ Քեթրին Ջեքսոնը ոչ մի վատ բան չի արել: Խնամակալի պարտականությունները կատարելու գործում նրան խանգարում են երրորդ անձինք: