
Այսօր Ադրբեջանի Ուջար քաղաքում կայացել է ապօրինի բողոքի ցույց: Տեղաբնակները բողոքում են ընդդեմ շրջանային ոստիկանության պետի: Այս մասին սոցկայքերից մեկում գրել է իրավաբան Թալեխ Հասմամեդովը:
Անկարգությունների մասին տեղեկացնում են նաև մի շարք ադբեջանական լրատվամիջոցներ: Նշվում է, որ Ուջարի շրջանի ոստիկանության վարչության պետի հարազատները վիրավորել են Ուջարի շրջանի բնակիչներին: Արդյունքում դժգոհ բնակիչները զանգվածային բողոքի ցույց են իրականացրել ոստիկանության շենքի դիմաց:
Նշվում է, որ բողոքի ակցիայի 15 մասնակիցներ ձերբակալվել են: