
Այս պահին Կառավարության շենքի դիմաց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը բանակցում է տաքսու վարորդների հետ:
Ինչպես տեղից հայտնում է Armlur.am-ի թղթակիցը, նախարարն այսօր Կառավարության նիստին չի մասնակցել, որպեսզի անձամբ հանդիպի լիցենզավորման նոր կարգից դժգոհ վարորդների հետ։ Գ. Բեգլարյանը իր զարմանքն է հայտնել, թե ինչու են վարորդները դժգոհում օրենքից, քանի որ ինքը վստահ է, որ այն «շատ լավն է»:
Մանրամասները և տեսանյութը՝ քիչ ուշ: