
Երկիր մոլարակի ամենատարեց տղամարդը՝ ճապոնացի Սակարի Մոմոին, այսօր նշում է իր 112-ամյակը, հայտնում է DPA-ն:
Աշխարհում ամենատարեց տղամարդու տիտղոսը Գինեսի ռեկորդների գրքի համաձայն՝ անցել է Մոմոին այն բանից հետո, ինչ 2014 թ հունիս ամսին 111 տարեկան հասակում մահացել է Նյու Յորքի բնակիչ Ալեքսանդր Իմիչը: Նա Մոմոից մեկ օր առաջ էր ծնվել:
Ինչպես հայտնում է DPA գործակալությունը, Մոմոին իր տարեդարձը նշում է ընտանիքի հետ: Նրա 66-ամյա որդին պատմել է, որ հայրը մեծ ուրախությամբ ընդունում է շնորհավորանքները: Այժմ նա գտնվում է Տոկիոյի հիվանդանոցներից մեկում, սակայն նախկինի պես չի կորցնում եռանդը: