Այսօր՝ հուլիսի 26-ին արտակարգ պատահար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16.00-ի սահմաններում Նուբարաշեն վարչական շրջանի թիվ 11 օժանդակ գիշերօթիկ դպրոցում, ըստ նախնական տեղեկությունների, տեղի է ունեցել ինքնասպանություն: Ինչպես armlur .am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության Էրեբունու բաժին և Ոստիկանության Նուբարաշենի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ նշված դպրոցում մահացած աղջիկ երեխա կա: Ոստիկանությունը պարզել է, որ մահացածը նույն դպրոցի սան 12-ամյա Զինա Սիմոնյանն էր: Դեպքի վայրում հավաքվածները պատմել են, որ Զ. Սարգսյանը ծնունդով Արտաշատից էր և օժանդակ դպրոց նրան տեղափոխել էր մայրը:
Արձակուրդների հետ կապված մայրը մի քանի օրով երեխային տարել էր տուն և միայն մի քանի օր առաջ նրան նորից բերել էր դպրոց:
Այսօր ցերեկային հանգստի և քնի ժամին երեխան դիմել է դաստիարակչուհի Հասմիկ Մխիթարյանին, որպեսզի գնա զուգարան: Տեսնելով, որ երեխան ուշանում է, դաստիարակչուհին մտել է զուգարան, որտեղ էլ տեսել է, որ պատուհանը բաց է, ինչից հետո էլ պարզվել է, որ երեխան ըստ նախնական տեղեկությունների՝ ինքասպանության նպատակով իրեն ցած է նետել: Գ. Շամշյանը հայտնում է, որ քննությամբ պետք է պարզվի, տեղի ունեցածը ինքասպանություն էր, թե դժբախտ պատահար:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի