
Փետրվարի 4-ին Ադրբեջանի զինված ուժերը շարունակել են իրենց զորավարժությունները:
Ինչպես հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, զորավարժություններին մասնակցում է 15 հազար զինծառայող, մոտ 300 միավոր զրահատեխնիկա, ավելի քան 200 միավոր հրետանային և հրթիռային կայան: Բացի այդ՝ զորավարժություններին մասնակցում են Ադրբեջանի ռազմաօդային ուժերի մոտ երկու տասնյակ ինքնաթիռներ ու ուղղաթիռներ, ներգրավված են նաև հակաօդային պաշտպանության ուժերը:
Նշվում է, որ լայնածավալ զորավարժությունների շրջանակներում հրթիռներ են արձակվել: