Կառավարության այսօրվա նիստի ժամանակ որոշում կայացվեց մի շարք տարածքներ տրամադրել ՏԿԱԻ նախարարությանը:
Ըստ այդմ` նախարարությանը տրվեց Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 հասցեում գտնվող «Արտաշատի մանկական պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության շենքը, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Վ. Գևորգյան փողոցի 1/2 հասցեում գտնվող «Եղեգնաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության նախկին պոլիկլինիկայի առանձնացվող մասնաշենքը, Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Աբովյան 151 հասցեում գտնվող ճաշարանի շենք-շինությունները, ինչպես նաև Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ գյուղում գտնվող շենք-շինությունը:
Նշվում է, որ տարածքներն անհրաժեշտ են տվյալ վայրերում փրկարար ծառայության աշխատակիցների աշխատանքը պատշաճ կազմակերպելու համար: