Մինչ Գյումրի ուղարկվելը Պերմյակովը բուժվել է հոգեբուժարանում. Lifenews

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է դարձել ռուսական LifeNews լրատվական կայքին, Գյումրիում Ավետիսյանների ընտանիքին սպանած 19-ամյա Վալերի Պերմյակովը դեռևս Չիտայում ծառայության ժամանակ մեկ ամսից ավել բուժվել է ռազմական հոսպիտալի հոգեբուժարանում: Բժիշկները զորակոչիկի վարքագծում լուրջ շեղումներ են հայտնաբերել: Քննիչները փորձում են պարզել, թե ինչպես է թույլատրվել մշտապես հոգեբույժի մոտ ստուգվող ժամկետային զինծառայողին ուղարկել Հայաստանում ռուսական ռազմաբազա:

Ւնչպես հայտնի է դարձել LifeNews-ին, Պերմյակովը զորակոչվել է Չիտայի №21250 զորամաս  2014թ. մայիսի 15-ին ու այնտեղ ծառայել է մինչև դեկտեմբերի 3-ը: Եվ միայն վերջում է որոշվել նրան Գյումրի տեղափոխել: Սակայն տեղի զինվորական ղեկավարությունը թաքցրել է այն փաստը, որ Պերմյակովը ծառայություն անցնելուց գրեթե անմիջապես հետո բուժվել է հոգեբուժարանում:

Այժմ զինվորականը մեղադրվում է անփութության մեջ, որը կարող էր դառնալ Գյումրիում գրանցված ողբերգության պատճառ:  Բալեյ քաղաքի զինվորական կոմիսարիատի բաժանմունքի պետ Ալեքսանդր Լոգինովսկի և № 21250 զորամասին հրամանատար Եվգենի Սոկովի հանդեպ հետաքննություն է տարվում:




Լրահոս