
Այս պահին շարունակվում է «Հիմնադիր խորհրդարան»-ի բացօթյա ասուլիսը Հանրապետության հրապարակում:
Ելույթով հանդես եկան անդամներից մի քանիսը, ովքեր ասացին, որ վիրավորված են ԼՂՀ ղեկավարության պահվածքից:
«Նրանք վիրավորել են մեր մարտական ընկերներին, վրաերթի ենթարկել նրանց»,-ասացին նրանք:
Armlur.am-ի հետ զրույցում ազատամարտիկներն ասացին, որ Ժիրայր Սեֆիլյանի վիճակն այժմ ծանր է, այդ պատճառով նա չի կարող մասնակցել ասուլիսին: