Ապրիլի 25-ին Նյու Յորքում Madison Square Garden-ի 21 հազարանոց արենայում կկայանա գերծանր քաշային կարգում WBA (Super), WBO և IBF վարկածներով աշխարհի չեմպիոն ուկրաինացի Վլադիմիր Կլիչկոյի և ամերիկացի Բրայանթ Ջենինգսի միջև մենամարտը:
Մենամարտի տոմսերն արդեն հանված են վաճառքի. 1 ժամում վաճառվել է ավելի քան 5000 տոմս: Արժեքները՝ $1000, $600, $300, $200 և $100.
Չեմպիոնները նաև համատեղ մամուլի ասուլիս են անցկացրել:
«Ես շատ հարգում եմ Բրայանթին ու նրա ձեռքբերումները,- իր ելույթը սկսել է չեմպիոնը:- Չեմ կասկածում, որ նրա հետ մենամարտն ինձ համար հեշտ փորձություն կլինի: Տեսնում եմ, թե ինչպես է Բրայանթն իրեն պահում: Տեսնում են նրա քայլվածքը, տեսնում են, թե նա ինչպես է խոսում ու ձեռք սեղմում: Նա նման է Ռոքի Բալբոային»:
Կլիչկոն նաև պատասխանել է լրագողների այն հարցին, թե ինչու է Ջենինգսը որոշել մենամարտել հենց նրա հետ, ոչ թե WBC վարկածով չեմպիոն Դիոնտե Ուայդերի:
«Իհարկե, որպես չեմպիոն՝ ես պետք է ասեմ, որ ես ամենաուժեղ տղան եմ: Այո, ես բռնցքամարտի աշխարհում ամենաուժեղն եմ»: