Բադմինթոնի Հայաստանի պատանեկան հավաքականը վիճակահանության արդյունքներով Եվրոպայի 2015թ. պատանեկան թիմային առաջնությունում ընդգրկվել է ընտրական 1-ին խմբում:
Ինչպես տեղեկացնում է բադմինթոնի Հայաստանի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, խմբային փուլում մեր պատանի բադմինթոնիստները կմրցեն Դանիայի, Լիտվայի եւ Պորտուգալիայի իրենց հասակակիցների հետ:
2015 թվականի Եվրոպայի պատանեկան առաջնությունը կանցկացվի Լեհաստանի Լուբին քաղաքում, մարտի 26-ից մինչեւ ապրիլի 4-ը: Առաջին 5 օրը չեմպիոնի կոչման համար կպայքարեն 34 երկրների հավաքականները, իսկ հաջորդ 5 օրերում` անհատ բադմինթոնիստները: