
Արևմտյան Աֆրիկայում անցած շաբաթ տարեսկզբից հետո առաջին անգամ աճել է Էբոլա վիրուսով հիվանդների թիվը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ հունվարի 26-ից փետրվարի 1-ը գրանցվել է վտանգավոր վիրուսի 124 նոր դեպք, 80-ը՝ Սիերե Լեոնեում, 39-ին՝ Գվինեայում, և 5-ը՝ Լիբերիայում:
Մինչ այս հիվանդների թվաքանակը նվազում էր, սակայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետների տվյալների համաձայն՝ Էբոլա տենդի դեմ պայքարում դեռևս լուրջ խնդիրների հետ են բախվում: