Ինչպես հայտնել էր Armlur.am-ը, «Հիմնադիր խորհրդարանն» այսօր Հանրապետության հրապարակում բացօթյա ասուլիս հրավիրեց՝ կապված հունվարի 31-ին Բերձորում ոստիկանների և իրենց անդամների միջև տեղի ունեցած միջադեպի հետ:
«Հիմնադիր խորհրդարանի» փոխնախագահ Վարուժան Ավետիսյանն ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ նշված միջադեպի ժամանակ իրենք 35 հազար դոլարի վնաս են կրել, և խնդրեց մարդկանց աջակցել տուժածներին:
Վարուժան Ավետիսյանը հիշեցրեց նաև, որ նախքան ասուլիսի մեկնարկը, ոստիկանները ջարդուփշուր արված մեքենաները տուգանային հրապարակ են տարել, այդ պատճառով էլ ասուլիսն ընթացավ առանց վնասված մեքենաների ցուցադրության:
«Կամակատար ոստիկաններն ասացին, թե պատվիրակություն է սպասում, և արձանագրային միջոցառում ունեն: Սակայն, ինչպես տեսնում եք, նման բան չկա: Ընթացքում նաև բերման են ենթարկվել «Հիմնադիր խորհրդարան»-ի նախագահի տեղակալ Հայկ Գրիգորյանին և քարտուղարության անդամ Գևորգ Սաֆարյանին: Վերջինիս բերման ենթարկելիս ծեծել են: Երկուսն էլ այս պահին գտնվում են Ոստիկանության կենտրոնի բաժնում»,- ասաց Վարուժան Ավետիսյանը:
Ավելի մանրամասն՝ Armlur.am-ի տեսանյութում: