
Վլադիմիր Պուտինի նպատակն է մինչ Մերձդնեստր ցամաքային միջանցք ստեղծել, իսկ Ուկրաինայում ռազմական հեղաշրջում կամ Կիևում անկարգությունների հասնելու համար կօգտագործվեն բոլոր լծակները: Ինչպես գրում է Грузия online-ը, նման կարծիք է հայտնել Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ համանման կարծիք էր հայտնել նաև Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը: Վերջինիս համոզմամբ՝ ՌԴ նախագահի գործողությունների առաջին փուլը եղել է Ղրիմի անեքսիան, երկրորդը՝ Դոնբասում սառեցված հակամարտության ստեղծումը, իսկ երրորդը պետք է դառնա Օդեսայով դեպի Մերձդնեստր «միջանցքի» ստեղծումը: