Այսօր՝ հուլիսի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ինչպես armlur .am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 18.30-ի սահմաններում “ՎԱԶ 2106” մակնիշի 36 ԼՍ 427 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Դիլիջան-Վանաձոր ճանապարհին՝ Վանաձոր քաղաքի մուտքի մոտ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ծառին:
Վթարի հետևանքով 2 տղամարդ մահացել են, իսկ 3 հոգի ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են Վանաձորի թիվ 1 հիվանդանոց: Գ. Շամշյանը հայտնեց, որ հիվանդանոցում մահացան վթարի ենթարկվածներից ևս երկու հոգի:
Գ. Շամշյանը հայտնում է, որ մահացածներն են Գյումրի քաղաքի բնակիչ՝ 26-ամյա Կարեն Ղարագյոզյանը և Ավետիք Կուրղինյանը, ում տարիքն ու բնակության վայրը պարզվում է: Գ. Շամշյանը հայտնում է, որ նշված ավտոմեքենան հաշվառված է Վանաձոր քաղաքի Տպագրիչների փողոցի 40 տան բնակիչ Սպարտակ Սաֆարյանի անվամբ: Վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ մինչև վթարը տեղի է ունեցել պայթյուն, սակայն դրա վերջնական պատասխանը կտա քննչական մարմինը:
Գ. Շամշյանը հայտնեց, որ հիվանդանոցում մահացան վթարի ենթարկվածներից ևս երկու հոգի:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի