ՀԵՔԻԱԹԱՍԱՑ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխանությունները շարունակում են հասարակությանը կերակրել տնտեսական աճի, տնտեսական ակտիվության ու նման թեմաների մասին հեքիաթներով. պարզվում է՝ այս տարվա առաջին կիսամյակում գրանցվել է 7.8 տոկոս տնտեսական ակտիվություն: Նման հայտարարություն է արել ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: Իշխանությունները շարունակում են նման ամպագոռգոռ թվեր հրապարակել, միայն թե, չգիտես ինչու, հասարակությունն այդպես էլ իր մաշկի վրա չի զգում այդ աճը. գնալով ավելանում են սոցիալական բեւեռվածությունը, աղքատությունն ու արտագաղթը: Սակայն սա կառավարության միակ հեքիաթը չէ. հոկտեմբերին Երեւանում անցկացվելու է տուրիզմի համաժողով, ակնկալվում է զբոսաշրջության 8-10 տոկոս աճ: Թեեւ, ըստ պաշտոնական տվյալների, 2012թ. առաջին եռամսյակում ՀՀ է այցելել 105 հազար զբոսաշրջիկ. ավելի քիչ, քան նախորդ տարի: Հետաքրքիր է նաեւ մեկ այլ հանգամանք. ՀՀ քաղաքացիների զգալի մասն իր հանգիստը գերադասում է անցկացնել արտերկրում, որովհետեւ այնտեղ հանգստանալը շատ ավելի էժան է, քան ՀՀ-ում: Ավելին, արտերկրում են հանգստանում նաեւ զբոսաշրջության աճի, ազգային գաղափարների, հայրենասիրության ու այլ նման երեւույթների մասին խոսող պաշտոնյաները: Միայն թե գերադասում են հնարավորինս գաղտնի պահել այդ փաստը կամ էլ խաբել, թե Արցախում են:




Լրահոս