ԲՀԿ խորհրդաժողովի ընդմիջման ժամանակ լրագրողները փորձեցին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանից հետաքրքրվել, թե երբ է լինելու հերթական հանրահավաքը:
«Ես ողջունում եմ ձեզ, իսկ բոլոր հարցերին կպատասխանեմ խորհրդաժողովից հետո: Վերջանալուց հետո հարցերը կտաք, կպատասխանեմ երեք հարցի»,- նշեց նա:
Այն հարցին, թե գարնանը իշխանափոխություն լինելու է, Ծառուկյանը պատասխանեց, որ արդեն ասել է՝ դեռևս «եռյակ» առաջնորդների մակարդակով հանդիպում է սպասվում. «Մի՛ շտապեք, ամեն ինչ իր ժամանակին»:
ԲՀԿ ղեկավարը չպատասխանեց այն հարցին, թե ինչու Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանն ներկա չեն խորհրդաժողովին: