
«Մեզ մայդան պետք չէ, մեզ Ուկրաինա պետք չէ»: Այսօր ԲՀԿ-ի հրավիրած խորհրդաժողովին այս մասին նշեց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը: Նա նշեց, որ առաջին, երկրորդ նախագաների, ԲՀԿ ղեկավարի միջոցով պետք է երկրում փոփոխություններ լինեն և պետք է բոլորը միավորվեն:
«Ով ասես, ում ասես, ինչ ասես ասել է այստեղ, բայց բոլորիս ամենամեծ բանը, որ պիտի ժառանգենք մեր երեխաներին, դա մեր հայրենիքն է»: Եթե ժամանակին Վազգեն Սարգսյանը որոշեր, որ Լևոն Տեր-Պետրոսյանից փախած մարդկանց պետք է լցնի ոչ թե Հանրապետական, այսօր Հնչակյանում կլինեին այդ մարդիկ»,-նկատեց նա:
Հարությունյանը խորհուրդ տվեց խանդով չնայել նրան, որ սա Ծառուկյանի կազմակերպած խորհրդաժողովն է: