
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ճանաչվել է Պրեմիեր լիգայի պատմության լավագույն ֆուտբոլիստ:
Լավագույն ֆուտբոլիստը որոշվել է ինտերնետային քվեարկության արդյունքում: Ռոնալդուն առաջ է անցել Լոնդոնի «Արսենալի» նախկին հարձակվողներ Թիերի Անրիից և Դենիս Բերգկամպից, ինչպես նաև` «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստներ Ռայան Գիգզից, Ռոյ Քինից, Էրիկ Կանտոնայից և «Լիվերպուլի» ավագ Ստիվեն Ջերարդից:
Նշենք, որ այսօր Ռոնալդուն նշում է 30-ամյակը: Պորտուգալացին «Մանչեսթեր Յունայթեդում» խաղացել է 2003-2009թթ. ընթացքում: