Լոնդոն-2012.Հերթական սխալը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Լոնդոնի Օլիմպիական խաղերի կազմակերպիչները հերթական սխալն են թույլ տվել՝ ԽՍՀՄ-ի նախկին երկրներին ընդգրկելով Ռուսաստանի կազմի մեջ:
Վրաստանից եւ Ուկրաինայից հետո հերթը հասավ Հայաստանին ու Ղազախստանին: Բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Միշա Ալոյանի մասին տեղեկատվությունում որպես ծննդավայր նշված է Հայաստանը, իսկ որպես տարածաշրջան՝ Ռուսաստանը: Ալոյանից բացի, սխալ տեղեկատվություն է հրապարակվել նաեւ ձյուդոիստ Արսեն Գալստյանի եւ բռնցքամարտիկ Դավիթ Հայրապետյանի ծննդավայրի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ Վրաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի ներկայացուցիչները հուլիսի 25-ին բողոք-նամակ էին հղել Լոնդոնի Օլիմպիական խաղերի կազմակերպիչներին:




Լրահոս