«Սելֆիմանիան» հասել է նաև Տիբեթ: Սրա վառ ապացույցն է National Geographic պարբերականի պաշտոնական էջում փետրվարի 5-ին հայտնված լուսանկարը: Այդ լուսանկարում բուդդիստ վանականը Մախա-Բուչա տոնակատարությանը նվիրված ավանդական արարողության ժամանակ «սելֆի» է անում:
Ընդ որում, ժամանակակից գաջետները Տիբեթի վանականների համար արգելված չեն: Նրանց թույլատրվում է օգտագործել նոր տեխնոլոգիաները, չէ՞ որ դա չի խանգարում հավատացյալներին ավանդույթներին հետևելու հարցում:
Ի դեպ, անցած տարվա մայիս ամսին կազմվել է այն քաղաքների վարկանշային ցանկը, որտեղ ամենից շատ սելֆի են անում: Լուսանկարվելու սիրահարների համար ամենագրավիչ քաղաք է ճանաչվել Լոնդոնը՝ իր Բիգ Բենով, Բուքինգհեմյան պալատով և այլ տեսարժան վայրերով: