
Այս գիշեր ևս հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը:
Ինչպես Armlur.am-ին հայտնեց Տավուշի մարզի Այգեպար համայնքի ղեկավար Անդրանիկ Այդինյանը, գիշերը գյուղի ուղղությամբ տասնյակ կրակոցներ են արձակվել, ինչից մեծ վնասներ են կրել այգեպարցիները:
Համայնքապետի փոխանցմամբ՝ հիմնական վնասները հասցվել են տներին, ինչի մասին Տավուշի մարզպետարանին տեղյակ են պահել:
«Փա՛ռք Աստծո, մարդիկ չեն տուժել: Բայց վերջին շրջանում էլի ակտիվ է սահմանին: Էս պահին հանգիստ է. հիմնականում գիշերներն են կրակում»,- հավելեց մեր զրուցակիցը: