2008թ. օգոստոսի 1-ից ի վեր ՀԱԿ-ն իր ստեղծման օրն արժեւորում է՝ հանրահավաք հրավիրելով: Կոնգրեսից պաշտոնապես հայտնեցին, որ այս տարի դեռեւս որոշված չէ, թե ինչպես են այն նշելու: ՀՀԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանի տեղեկացմամբ՝ այս տարի հանրահավաք չի լինի: «Իհարկե, սա այն դեպքում, եթե քաղաքական հույժ անհրաժեշտություն չառաջանա մինչեւ սեպտեմբեր արտահերթ հրավիրելու»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում պարզաբանեց Մուսինյանը: Հարցին, թե ինչպես է ՀԱԿ-ը պատրաստվում նշել իր կազմավորման օրը, մամլո խոսնակը պատասխանեց. «Պարզ կլինի հինգշաբթի օրը»: