Աշտարակում հացի գինը Սաքոն է թելադրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը մի քանի օր է՝ Աշտարակի բնակիչներից ահազանգեր է ստանում այն մասին, որ իրենց քաղաքում հացը 50 դրամով թանկացել է: Մասնավորապես, լավաշի 1 կիլոգրամը նախկինում վաճառվել է 450 դրամով, ու բավական երկար ժամանակ է՝ այն առաջարկվում է 500 դրամով, կես կիլոգրամանոց մատնաքաշը նախկինում վաճառվել է 150, այժմ՝ 200 դրամով:

Ինչպես հայտնի է՝ ողջ հանրապետությունում հացի գների թանկացում արձանագրվեց անցած տարվա վերջին՝ դոլարի փոխարժեքի բարձրանալու եւ ալյուրի գների թանկանալու արդյունքում: Սակայն հետագայում դոլարի փոխարժեքի իջնելուց հետո ալյուրի գինը եւս նվազեց: Բայց հիմա ալյուրի գինը դեկտեմբերի սկզբի համեմատ թանկացել է մոտ 600 դրամով:

Աշտարակի հացի շուկայում տիրող իրավիճակն աշտարակցիներից մեկը հետեւյալ կերպ պարզաբանեց. «Աշտարակում կա Սաքո անունով մեկը, որը հացի փուռ ունի, եւ հենց նա է ողջ քաղաքում հացի գինը թելադրում: Նրան է պատկանում նաեւ «Աշտարակ» սուպերմարկետը, որի հետնամասում էլ նրա հացի փուռն է»:




Լրահոս