
Մադրիդի «Ռեալ»-ի և Իսպանիայի հավաքականի պաշտպան Սերխիո Ռամոսը բուժզննում է անցել, և պարզվել է, որ ազդրի վնասվածքի պատճառով նա բաց կթողնի նվազագույնը 3 շաբաթ:
Պաշտպանը վնասվածքը ստացել էր «Սևիլիա»-ի հետ խաղում և փոխարինվել 9-րդ րոպեին: Այդ խաղում վնասվածք էր ստացել նաև կոլումբացի Խամես Ռոդրիգեսը, ով խաղադաշտ չի վերադառնա մոտ 2 ամիս: