Եվրասիական տնտեսական միության հիմքում ընկած է դրա անդամ երկրների միջև ապրանքաշրջանառության ներքին սահմաններից հրաժարվելը: Մաքսային պատնեշների հանումը պետք է նպաստի ԵՏՄ անդամ պետությունների միջև առևտրի ծավալների աճին, հետևաբար անհրաժեշտ է ստեղծել ապրանքատեղափոխման լոգիստիկա: ՌԻԱ «Նովոստին» այս հարցի շուրջ զրուցել է “ГрузоVIG” ՍՊԸ հիմնադիր ու նախագահ Վալերի Կարչևսկիի հետ:
«Սա չափազանց դրական իրադարձություն է ձեռնարկատերերի համար: Վերացնելով առևտրային սահմանները՝ մեր կառավարությունները մեզ հնարավորություն են ընձեռում ավելի արագ զարգանալ: Բացվում են նոր շուկաներ ու նոր հնարավորություններ»,- ասել է Կարչևսկին:
Ըստ նրա՝ միասնական տնտեսական տարածքը սպառման նոր շուկա է:
«Սահմանները բաց են, իսկ դա նշանակում է՝ բացեն նաև նոր հնարավորությունները: Ամեն ինչ կախված է ձեռնարկատերերից: Մեր ընկերությունը պատրաստվում է օգտվել Եվրասիական տնտեսական միության բոլոր առավելություններից»,- ասել է գործարարը: