
Ղազախստանի Ալմաթի քաղաքում ընթացող դահուկավազքի աշխարհի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում իր առաջին մրցավազքն անցկացրեց Հայաստանի դահուկավազքի առաջատար Սերգեյ Միքայելյանը:
Այսօր կայացած 15 կմ (ազատ ոճ) մրցավազքում 22-ամյա աշոցքցի դահուկորդը 37:48.6 րոպե արդյունքով 56 մասնակիցների մեջ գրավեց 21-րդ տեղը: Նա 1:53.3 րոպեով հետ է մնացել մրցավազքի հաղթող, գերմանացի Ֆլորիան Նոտցից:
Սերգեյ Միքայելյանի հաջորդ մեկնարկը նախատեսված է փետրվարի 7-ին: Այդ օրը նա ուժերը կփորձարկի 30 կմ սկիաթլոնում (15 կմ դասական ոճ եւ 15 կմ ազատ ոճ):