ՏԵՂՅԱԿ ՉԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայոց համազգային շարժում» կուսակցության երիտասարդական միությունը դատապարտում է ՀԱԿ ակտիվիստների հանդեպ քաղաքական հաշվեհարդարը` կոչ անելով հայաստանյան կուսակցությունների երիտասարդական կառույցներին հավատարիմ մնալ 2012թ. փետրվարի 26-ին ընդունված համատեղ հայտարարությանը: Հիշեցնենք, որ այդ հայտարարության 4-րդ կետն ազդարարում է «քաղաքական հայացքների հետեւանքով երիտասարդների հետապնդումների դատապարտում եւ նրանց իրավունքների պաշտպանության գործում համատեղ աշխատանքների իրականացում», կոչ է արվում սկզբունքային դիրքորոշում հայտնել կատարվածի առնչությամբ:
«Ժողովուրդ»-ը ԲՀԿ երիտասարդների միության նախագահ, ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանից հետաքրքրվեց, թե արդյոք պատրաստվում են միանալ կոչին: Ի պատասխան՝ պատգամավորը նշեց, որ ինքը տեղյակ չէ հայտարարությունից. «Մեզ չեն դիմել, երբ որ համապատասխան կերպով կծանուցեն, այդ ժամանակ մենք կքննարկենք եւ դիրքորոշում կհայտնենք»: 




Լրահոս