Երեկ ՀՀ ոստիկանությունը Դավիթաշեն վարչական շրջանում գտնվող ոստիկանության հրաձգարանում լրագրողների հետ «Մակարով» տեսակի ատրճանակից 20 մետր հեռավորությունից 5 կրակոց արձակեց: Արդյունքում լավագույն կրակող լրագրողներն արժանացան պատվոգրերի: Առաջին տեղը գրավեց «Շանթ» հեռուստաընկերության թղթակից Վարդան Թադեւոսյանը, երկրորդը՝ «ԱՐ» հ/ը թղթակից Կարեն Խաչատրյանը, իսկ երրորդ տեղը` «Հ1»-ի լրագրող Հայկ Հովհաննիսյանը: Գործնական հրաձգությունում լավագույն արդյունք ցուցաբերելու համար հատուկ մրցանակ է ստացել «Ժողովուրդ»-ի լրագրող Սոնա Գրիգորյանը: ՀՀ ոստիկանությունը որոշել է տարվա ընթացքում մի քանի անգամ նմանատիպ միջոցառումներ կազմակերպել, որպեսզի լրագրողները եւս տիրապետեն անվտանգության կանոններին:
ԿՐԱԿԵՑԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ