Պարո՛ն Միրումյան, ես ձեր հետ եմ խոսում. Էդուարդ Շարմազանովը նկատողություն արեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ-ն այսօր շարունակում էր քննարկել «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին հարցը: Իր մտահոգությունները ելույթով արտահայտում էր պատգամավոր Թևան Պողոսյանը:

ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանն այդ ժամանակ նիստերի դահլիճում զրուցում էր պատգամավորների հետ: ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նկատողություն արեց. «Ես կոչ եմ անում իմ գործընկերներին, հատկապես՝ կառավարության ներկայացուցիչներին՝ հարգելի՛ պարոն Միրումյան, խնդրում եմ միաժամանակ մի քանի գործողություն չանել»:

Միրումյանը շարունակում էր զրույցը, Շարմազանովը բորբոքվեց. «Պարո՛ն Միրումյան, ես ձեր հետ եմ խոսում: Բարձր եմ գնահատում, որ կարողանում եք միաժամանակ մի քանի գործողություն անել, բաց լսե՛ք, որ հետո պատասխանե՛ք, լսե՛ք, որ իրար հարգենք»:




Լրահոս