Մարտուն Գրիգորյանը ձերբակալված ակտիվիստի հարցով զրուցել է մարզպետի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, Գյումրիի բախումների քրեական գործով ձերբակալվել է Մնացական Ալեքսանյանը և տեղափոխել Ախուրյանի ՁՊՎ:

Գյումրիից ընտրված ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանն Armlur.am-ի հետ զրույցում նշեց, որ առավոտյան զրուցել է Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի հետ և հայտնեց, որ կալանքի տակ առնելու որոշումը եղել է Դատախազությանը: Նա նաև նշեց, որ ձերբակալվածի հարազատները ժամանակ են տվել:

«Ես ժողովրդի հետ եմ եղել և ժողովրդի հետ էլ կմնամ: Ես կոմպլեքսավորված չեմ, այդ օրն էլ ժողովրդի կողքին եմ եղել, ու այն, ինչ արել եմ, ժողովրդի համար եմ արել, ոչ թե այլ նպատակներով», – նշեց նա:

Պատգամավորը կարծում է՝ քանի որ ցուցարարների կողմից ինչ-որ գործողություններ են եղել ոստիկանների նկատմամբ, այս գործողություններն էլ պետք է լինեին: Մ. Գրիգորյանը նշեց, որ ինքն այսօր կրկին այցելելու է Գյումրի` այդ մարդկանց կողքին լինելու համար:

Հիշեցնենք, որ ակտիվիստի հայրը նշել էր, թե որդուն չազատելու դեպքում ինքը պատասխանատու չէ իր քայլերի համար:




Լրահոս