ԱՄՆ-ն և Ռուսաստանը կշարունակեն համագործակցել ԼՂ հակամարտության շուրջ. Ջեյմս Ուորլիք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկայի Միացյալ Նահանգները կշարունակեն  ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Ռուսաստանի հետ համագործակցությունը: Այս մասին «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

Նրա խոսքերով՝ Մինսկի խումբը շարունակում է մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միակ ձևաչափը, որը քիչ թե շատ ընդունելի է բոլոր կողմերի համար: Նա նշել է, որ 3 համանախագահների ձևաչափով ԵԱՀԿ ՄԽ  գործունեությունը կշարունակվի, չնայած ռուս-ամերիկյան հարաբերությունների մեջ ստեղծված լարվածությանը:




Լրահոս