
Ռուսաստանում հայտարարվել է պահեստային զինծառայողների հավաքագրում՝ 2 ամիսների ընթացքում ռազմական ուսուցում անցնելու համար: Համապատասխան հրաման է ստորագրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Հավաքների անցկացման ժամկետները որոշվում են Պաշտպանության նախարարության կողմից: Կառավարությանը հանձնարարված է ապահովել զորակոչն ու պահեստազորում գտնվող քաղաքացիների ծառայության անցկացումը:
Հավելենք, որ ռազմական հավաքագրումներ անցկացնելու մասին հրամանները պետության ղեկավարի կողմից ստորագրվում են ամեն տարի: Անցած տարի նախագահը հավաքներ անցկացնելու մասին հրաման է ստորագրել հուլիս ամսին: