
«Գործող քաղաքապետը որ օրվանից գնա թոշակի, այդ օրվանից գյումրեցին թոշակից հետ կվերադառնա»:
Ուղղակիորեն Շիրակի հետ չառնչվող, բայց այս մարզի հայտնի ընտրատարածքը սեփականաշնորհած երեւանցի Աղաբաբյանն ու Վարդանիկը կուսակից ընկերներ են: Պարզապես նրանցից մեկը հեռակա, մյուսը տեղում Հանրապետականի մարզային կառույցը ղեկավարելով է այնպես արել, որ մարդիկ թոշակի են գնացել: Բայց քանի որ այս անգամ կայացվել է քաղաքական որոշում հայրաքաղաք Գյումրին Վարդանիկի ձեռքից վերցնելու վերաբերյալ, դրա համար էլ Աղաբաբյանը սկսել է անկեղծանալ: Դե իհարկե, հերթական ընտրություններում ստեղծված ջրբաժանը, ըստ երեւույթին, կբաժանի «երդվյալ հանրապետականների» ճանապարհները: