Տարեց այս կնոջը Երևանում շատերն են նկատել: Հակառակ դրան՝ նրա անունը կամ նրա մասին այլ տվյալներ անհնար է իմանալ: Նա անդադար բղավում է և հայհոյում: Իսկ Տարոն Մարգարյանի «Երևանն իմ տունն է» կարգախոսը մեր հերոսի դեպքում բառի ամենալայն առումով է կիրառվում:
Կինը պարբերաբար փոխում է «բնակության» վայրը: Այնուամենայնիվ, նա Կենտրոնի տարածքից երբեք դուրս չի գալիս: Այժմ նա հանգրվանել է օղակաձև զբոսայգում, ընդ որում այնպես, որ դատելով իր շուրջը հավաքած և խնամքով «ձևավորած» աղբի քանակից՝ նա այստեղ երկար է մնալու: Ակնհայտորեն տարօրինակ այս կինը կատարյալ անտարբերության է մատնված: Հոգեկան շեղումները և աննկարագրելի հակահիգիենիկ պայմաններն ակնհայտ են, իսկ պատկան կառույցներն էլ, խուսափելով լայն շառավղով տարածվող գարշահոտությունից, «չեն համարձակվում» մոտենալ վերջինիս: Մինչդեռ Սոցապ նախարարությունը կարող էր խեղճ կնոջը գոնե ծերանոցում տեղավորել:
Լուսանկարները և տեսանյութը` Սիրուն Եղիազարյանի