«Աբովյան» ՔԿՀ-ում ամուսինը փորձել է դեղնականաչավուն զանգված «հյուրասիրել» դատապարտյալ կնոջը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը ՀՀ ԱՆ ՔԿԾ-ից տեղեկանում է, որ փետրվարի 4-ին, ժամը 15:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Ն. Կ.-ին կարճատև տեսակցության եկած կնոջ՝ Ա.Կ.-ի խուզարկությամբ թաց անձեռոցիկի միջից առգրավել են 1,621 գրամ ընդհանուր կշռով, «B-8» դաջվածքով դեղահաբեր:

Իսկ այսօր ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Ն. Ն-ի մոտ երկարատև տեսակցության եկած ամուսնու՝ Հ. Ն.-ի վերարկուի թևի միջից առգրավել են կպչուն ժապավենով ամրացված փաթեթ, որում առկա էր 0,7 գրամ ընդհանուր կշռով դեղնականաչավուն, կանեփանման զանգված:

Հայտնաբերված զանգվածներն ուղղարկվել են դատաքիմիական փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն:




Լրահոս