Կայացավ ԵՏՄ հանձնաժողովի խորհրդի անդրանիկ նիստը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում կայացավ ԵՏՀ խորհրդի անդրանիկ նիստը, որին մասնակցեց Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացված խորհրդի անդամ, ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը և ՀՀ պատվիրակության այլ անդամներ: Նիստում քննարկվեցին մեկ տասնյակից ավել հարցեր, այդ թվում` Ղրղզստանի անդամակցության պայմանագրի հավելվածները, Միասնական նոր մաքսային օրենսգրքի վերաբերյալ հարցեր:

Մեկ հարց վերաբերում էր Տրանսպորտային միջոցների միասնական անձնագրերի ներդրման համաձայնագրին ՀՀ միանալուն, որը հնարավորություն կտա էլ ավելի դյուրացնելու Հայաստանի Հանրապետությունից տրանսպորտային միջոցների արտահանումն ու ներմուծումը Եվրասիական միասնական տնտեսական տարածք: Համաձայնագրով նախատեսվում է ներդնել տրանսպորտային միջոցների անձնագրերի միասնական ձևաչափ, ինչպես նաև ստեղծել տրանսպորտային միջոցների էլեկտրոնային անձնագրերի շտեմարան: Այս ամենը ուղղված է լինելու ԵՏՄ երկրների տարածքում տրանսպորտային միջոցների տեղաշարժի դյուրացմանը:




Լրահոս