«Լիցենզավորման մասին», «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքների և ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 11-ի «Հայաuտանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզավորման կարգ հաստատելու մասին» N 1471-Ն որոշմամբ հաստատված պահանջներին համապատասխան՝ մարդատար-տաքսի ավտոմոբիլներով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնելու համար իրավաբանական և ֆիզիկական անձինք լիցենզիա ստանալու համար պետք է դիմեն ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն։
Նախարարությունում հայտերն ընդունվում են առձեռն, փոստով կամ էլեկտրոնային եղանակով յուրաքանչյուր աշխատանքային օր` ժամը 9:00-18:00-ն (13։00-14։00՝ ընդմիջում):
Գործընթացի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար կարելի է դիմել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն (ք.Երևան, Նալբանդյան 28) կամ զանգահարել յուրաքանչյուր աշխատանքային օր` ժամը 9:00-18:00-ն (13։00-14։00՝ ընդմիջում) հետևյալ հեռախոսահամարներով.
59-00-75 – Լիցենզավորման գործակալության պետի տեղակալ Արայիկ Ստեփանյանին,
59-01-32 – ՀՀ տրանսպորտային տեսչության պետի տեղակալ Արամ Կարապետյանին,
59-01-04 – ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանին:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն