Այսօր ԱՄՆ 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանի ծննդյան օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Ամերիկայի Միացյալ Նահանգների 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանի ծննդյան օրն է։ Նա այդ պաշտոնը զբաղեցրել է 1981 թվականից մինչև  1989թ.-ը: Ռեյգանը երիտասարդ տարիներին դերասան է եղել և նկարահանվել է մի քանի ֆիլմերում:

Նրա մասնակցությամբ նկարահանված ամենանշանավոր ֆիլմերից են Knute Rockne, All American (1940), Kings Row (1942), Bedtime for Bonzo (1951) և այլն։ Ռեյգանը եղել է «Էկրանի դերասանների Գիլդիայի» նախագահը, ավելի ուշ «Ջեներալ Էլեկտրիկ» (General Electric (GE)) ընկերության մամլո քարտուղարը։ Ի սկզբանե լինելով դեմոկրատական կուսակցության անդամ՝ 1962 թվականին նա դարձավ Հանրապետական կուսակցության անդամ։

Որպես նախագահ Ռեյգանն իրականացրել է լայնամաշտաբ, նոր քաղաքական և տնտեսական նախաձեռնություններ։ Իր կառավարման առաջին ժամկետի ընթացքում, նա մահափորձի ենթարկվեց, խիստ քաղաքականություն վարեց արհմիությունների դեմ, նոր պայքար սկսեց թմրամիջոցների դեմ և հրամայեց ներխուժել Գրանադա։

1989 թվականին Ռեյգանը թողեց պաշտոնը։ 1994 թվականին նախկին նախագահը հրապարակեց, որ ավելի վաղ իր մոտ Ալցհեյմերի հիվանդություն է ախտորոշվել։ Տասը տարի հետո՝ 93 տարեկան հասակում, նա մահացավ։




Լրահոս