
Դորտմունդի «Բորուսիա»-ի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գրառում է կատարել և վստահեցրել, որ այժմ իր սիրտը պատկանում է հենց գերմանական ակումբին:
«Կուզեի օգտագործել այս հնարավորությունը և ի սրտե հայտարարել, որ ես հիմա լիովին կենտրոնացած եմ իմ ակումբի՝ Դորտմունդի «Բորուսիայի» կազմում իմ պարտականությունները կատարելու վրա:
Ներկայումս մենք գտնվում ենք դժվարին կացության մեջ Բունդեսլիգայում, բայց միասին մենք կարող ենք պայքարել դրանից դուրս գալու համար: Կարող եմ հավաստիացնել, որ հոգով և սրտով «Բորուսիա»-ի հետ եմ»,- գրել է Մխիթարյանը: