Ծառուկյանի թիկունքում նստածները ՀՀԿ-ի համար էին «դոշ տալիս» (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել` անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կողմից հրավիրված խորհրդաժողովին:

«Պարզվում է, Գագիկ Ծառուկյանի խորհրդաժողովի այս մասնակիցները, ավելի կոնկրետ՝ Ծառուկյանի թիկունքում նստելու տեղ ունեցող /ինքներդ եք հասկանում, որ այդ տեղերը պատահական մարդկանց չեն վստահում/ երիտասարդները Ախալքալաքի գնդից են, ովքեր 2013թ. մարտ-ապրիլին Րաֆֆի Հովհաննիսիյանի BAREVOLUTION-ի ժամանակ խոչընդոտում էին ԲՈՒՀ-երում ազատատենչ ուսանողների դասադուլերի կազմակերպմանը եւ ապասարկում էին ռեժիմին: Դա երկու տարի առաջ էր, եւ արձանագրենք, որ, ստացվում է, այն ժամանակ Հայաստանը կարիք չուներ նոր իշխանության ձեւավորման /Գ.Ծառուկյանի տերմինաբանությամբ/ ….

Ու հենց այսպիսի դեկորի ֆոնին այսօր խոսվո՞ւմ է իշխանափոխության, այն էլ արտահերթ իշխանափոխության մասի՞ն: Անդրանիկ Թեւանյանն էլ ասում է, այս ելույթի ժամանակ պամպերսների ու վալիդոլի դեֆիցիտ է առաջացե՞լ դեղատներում…. Ես կասեի, ռեժիմի սենյակներում ՀՀԿ-ականները լիաթոք քրքջալուց ընկել են աթոռներից, ծիծաղից ուշաթափվել են … Այ, հնարավոր է, սրտի կաթվածների համար շտապօգնության կանչերի աննախադեպ աճ եղած լինի, մաստերսկոյներում կոտրված աթոռների վերանորոգման հերթ եղած լինի, իսկ դեղատներում էլ այլ պարագաների դեֆիցիտ առաջացած կլինի… »,-գրել է նա:

10425445_715939228522639_2690103361745679027_n

10968347_715939898522572_2068221426484652858_n




Լրահոս