Հուլիսի 26-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Շենգավիթի բաժնի ծառայողները 1972 թ. ծնված Արմենուհի Մ.-ի համաձայնությամբ զննություն են կատարել նրա տան հողամասում, որի վերջնամասում գտնվող կիսակառույց շենքից 2 մետր հեռավորության վրա գտնվող ծաղկանոցում հայտնաբերվել է 3 կգ ընդհանուր կշռով, 30 կանեփանման թփեր, որոնք վերցվել և ուղարկվել են ստուգումների:
Ըստ Ոստիկանության հաղորդագրության Արմենուհի Մ.-ն հայտարարել է, որ ինքը տեղյակ է այդ թփերից և դրանք թողել է` տնային տնտեսությունում սերմերը օգտագործելու նպատակով: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: