
Հուլիսի 26-ին, ժամը 17.45-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Անդրանիկի փողոցի թիվ 29 շենքի մոտից բերման են ենթարկել 18-ամյա Լեւոն Ա.-ին, իսկ Հաղթանակ թաղամասի 11-րդ փողոցից` 17-ամյա Արտակ Ա.-ին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նրանք հուլիսին, կրկնօրինակ բանալու գործադրմամբ դռան փականը բացելով, Սվաճյան փողոցի թիվ 12 շենքի մոտ գտնվող ավտոտնակ-արհեստանոցից գողացել են ավտոմեքենայի ձայնաազդանշանային երկու սարք:
Կատարվում է նախաքննություն: