ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը՝ համացանցից

ՀՀ նախկին վարչապետ, ներկայում` ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանն իր ընտանիքի հետ հյուրընկալվել է Սպիտակ տանը:

 

 

 

ՀԱՐՑ. Կցանկանայի տեղեկանալ` ֆիզիկական անձը, ով 1 տարվա մեջ 2 անգամ իրականացնում է ավտոմեքենայի վաճառք, պե՞տք է կատարի 20% ԱԱՀ վճարում: Եթե այո, ապա երկու գործարքի մասո՞վ էլ, թե՞ միայն 2-րդի: Ավելացնեմ նաեւ՝ գործարքներից մեկը վաճառք է, իսկ մյուսը՝ նվիրատվություն:

Կարեն Հովակիմյան (35 տարեկան, երկրաբան)

ՊԱՏԱՍԽԱՆ. «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետի համաձայն` մեկ օրացուցային տարվա ընթացքում երկու եւ ավել թվով անգամ անձի սեփականությունը կամ ընդհանուր սեփականությունը հանդիսացող նույն տեսակի հետեւյալ գույքի` բնակարանի, առանձնատան (այդ թվում` անավարտ (կիսակառույց)), անձնական օգտագործման ավտոմեքենայի, գյուղատնտեսական նշանակության եւ բնակավայրերի հողերի, ավտոտնակի` որեւէ ձեւով կատարվող հատուցման դիմաց օտարման դեպքերում ապրանքի մատակարարում է համարվում այդ ժամանակահատվածում երկրորդ եւ ավել թվով նույն տեսակի գույքի օտարումը, եթե օտարումը կատարվում է տվյալ գույքի ձեռքբերմանը հաջորդող մեկ տարին չգերազանցող ժամանակահատվածում:
Եթե գրությունում նշված դեպքում 1-ին եւ 2-րդ ավտոմեքենաները օտարվում են նույն օրացուցային տարվա ընթացքում եւ օտարման պահին 2-րդի ձեռքբերումից չի անցել մեկ տարի, ապա 2-րդ ավտոմեքենայի որեւէ ձեւով կատարվող հատուցման դիմաց օտարումից կառաջանա ավելացված արժեքի հարկի վճարման պարտավորություն:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ֆիզիկական անձանց համար ԱԱՀ-ով հարկվող գործարքների մասով ԱԱՀ-ի պարզեցված հաշվարկների ներկայացման եւ գումարների վճարման կարգն ու ժամկետները սահմանված են 19.02.2009թ. ՀՀ Կառավարության «Ֆիզիկական անձի իրականացրած գործարքների մասով ավելացված արժեքի հարկի հաշվարկները ներկայացնելու, գումարների վճարման կարգը եւ ժամկետները սահմանելու մասին» N199-Ն որոշմամբ:

ՀՀ ֆինանսների նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». 2014թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին ավելացված արժեքի հարկը ՀՀ բյուջեն համալրել է 440 մլն. 361 հազար 400 դրամով: Թեեւ ԱԱՀ-ի վճարման ժամկետը ԵՏՄ-ին անդամակցելուց հետո երկարաձգվել է 20-50 օրով, դա սակայն ամենեւին էլ չի հեշտացնում հարկատուների խնդիրը:

 

 

 
ՀԱՐՑ. Ռուսաստանում եմ: Արդեն մի քանի ամիս գրանցման ժամկետս լրացել է: Ուզում եմ վերադառնալ Հայաստան: Բայց նախապես անհրաժեշտ եմ համարում ճշտել՝ ի՞նչ տուգանք է սպասվում ինձ, եւ ո՞րն է ավելի ճիշտ՝ այստեղի միգրացիոն ծառայությա՞նը դիմելը, թե՞ սահմանի վրա տուգանք վճարելը: Խնդրում եմ պարզաբանեք՝ հնարավո՞ր է, որ մի քանի տարով արտաքսեն ինձ այդ երկրից՝ ժամկետը խախտելու համար:

Կարեն Առաքելյան (37 տարեկան, տնտեսագետ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ քաղաքացին պետք է դիմի Ռուսաստանի միգրացիոն պետական ծառայությանը՝ իր խնդրին լուծում տալու համար, քանի որ տեղի միգրացիոն պետական ծառայությունն է որոշում՝ նման խախտման համար որքան տուգանք է սահմանվում, եւ ինչպիսի պատիժ պետք է կիրառվի:

ՀՀ միգրացիոն պետական ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». ՌԴ մուտք գործելու համար «սեւ ցուցակում» հայտնված հայաստանցիների թիվը հասնում է մինչեւ 50 հազարի: Օրական 40-50 մարդ դիմում է Հայաստանի միգրացիոն ծառայություն՝ խնդրելով օգնել մեկնել Ռուսաստան: Թվում էր, թե ԵՏՄ-ին անդամակցելով՝ նոր հեռանկարներ կբացվեին հատկապես Ռուսաստան մեկնող միգրանտների համար, սակայն փաստը մնում է փաստ, որ այսօր մարդիկ հայտնվել են նման անորոշ իրավիճակում:




Լրահոս