Սեքս սկանդալում հայտնված ռեկտորը հրաժեշտ կտա՞ իր պաշտոնին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ արդեն մի քանի օր է ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը ստուգումներ է իրականացնում Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում: ԲՈՒՀ-ում լուրեր են շրջանառվում այն մասին, որ այս ստուգումները ՀՊՃՀ ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի դեմ են ուղղված, եւ կրթության նախարարությունում արդեն որոշել են հրաժեշտ տալ Թոքմաջյանին:

Դրա համար էլ հիմա փորձում են նրան հասկացնել, որ հրաժարական ներկայացնելու ժամանակն է: ՀՊՃՀ-ում ստուգումներ անցկացնելու հանգամանքը Հովհաննես Թոքմաջյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հետեւյալ կերպ մեկնաբանեց. «Սահմանված կարգով ժամանակ առ ժամանակ նախարարությունն աուդիտ է անցկացնում: Իսկ այդ խոսակցությունները (իր պաշտոնանկության մասին,- «Ժողովուրդ») անհիմն են»»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:




Լրահոս