Գագիկ Ծառուկյանը կրկին իշխանության հրաժարականի պահանջ չդրեց. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԲՀԿ-ի երկար սպասված խորհրդաժողովում Գագիկ Ծառուկյանի ելույթն անմիջապես տեղադրվեց համացանցում: Մենք փորձեցինք այդ ելույթի կապակցությամբ լսել իշխանության ներկայացուցիչների կարծիքները, սակայն մինչ ուշ երեկո ՀՀԿ-ական պատգամավորները, պատճառաբանելով իրենց «հագեցած» գրաֆիկը, հրաժարվում էին  մեկնաբանություններ տալուց: Իսկ  ելույթից  մի քանի ժամ անց էլ  շարունակում էին  պատճառաբանել, թե չեն կարդացել եւ չեն կարող  արձագանքել: Թեեւ վստահ ենք, որ «օնլայն» ու սրտատրոփ հետեւել էին «դարակազմիկ» ելույթին: Առաջին «ծիծեռնակը» պետք է Շարմազանովը լիներ, ում խոսքից հետո միայն կարող էին երկրորդել նրան ու հոխորտանքներ տեղալ ընդդիմության հասցեին: Սակայն ՀՀԿ խոսնակը լռում էր: Թերեւս, չէին կողմնորոշվում արձագանքի հարցում: Մինչդեռ Ծառուկյանի ելույթը հոկտեմբերին Ազատության հրապարակում հնչեցրած ելույթի գրեթե կրկնությունն էր: Ծառուկյանը կրկին իշխանության հրաժարականի պահանջ չդրեց»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:




Լրահոս