«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային եւ ՌԴ դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկուն, ովքեր Հայաստան են ժամանել՝ մասնակցելու անօրինական միգրացիայի դեմ պայքարի հարցերով ՀԱՊԿ անդամ պետությունների իրավասու մարմինների ղեկավարների կոորդինացիոն խորհրդի նիստին։ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւս հանդիպել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ: Ուշագրավ զուգադիպությամբ այդ նույն ժամանակահատվածում ադրբեջանական կողմը հերթական անգամ խախտում էր հրադադարի ռեժիմը ԼՂՀ պաշտպանական դիրքերի եւ ՀՀ սահմանամերձ գյուղերի ուղղությամբ: Տպավորություն է, որ այս կերպ Ադրբեջանը ցանկանում է հասկացնել, որ Ռուսաստանից չի քաշվում, կամ էլ ռուսական կողմն ինքն է ադրբեջանցիներին հանձնարարում լկտիանալ, որպեսզի ռուս պաշտոնյաները Հայաստանի ղեկավարությանը սփոփելու առիթ ունենան»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: